Արտաքին 4 տարի առաջ - 19:58 01-06-2022

Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություն է իրականացնելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական գործողությանը: Հաղորդում է ermenihaber-ը:

«Մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշման իրագործման նոր փուլ ենք թևակոխում: Թել Ռըֆաթն ու Մանբիչը մաքրելու ենք ահաբեկիչներից (նկատի ունի քրդական ուժերին՝ խմբ.), իսկ հետո փուլ առ փուլ նույնն անելու ենք այլ տարածքներում: Տեսնենք, թե ով է աջակցելու, ով է խոչընդոտելու»,- ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանն այդ թեմայի վերաբերյալ ասել էր․
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան