«Այսօրվա հանդիպման օրակարգը այդ մի օրակարգն էր՝ ԱԺ ներկայացված տեքստի քննարկում և դիրքորոշման արտահայտում, բայց արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության և խորհրդակցությունների այս ֆորմատը մենք համարում ենք կարևոր և անհրաժեշտ, պարբերաբար նման խորհրդակցություններ լինելու են»,- խոսելով արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման և քննարկումների արդյունքների մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց «Դաշնակցության» գրասենյակում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումը՝ կապված «Դիմադրության» շարժման առաջադրած կետերի հետ։
Ավելի վաղ, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանը հրապարակել էր այն կետերը, որոնց շուրջ ամեն հայ պետք է դիրքորոշում հայտներ։
Շարժման հրավիրած քննարկմանը մասնակցում էին մոտ 2 տասնյակ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, ինչպիսիք են՝ «5165» շարժումը, Արա Զոհրաբյանի «Զարթոնքը», Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը, Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը», Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Արամ Հարությունյանի «Համախմբում» կուսակցությունը, Զարուհի Փոստանջյանը՝ «Երկիր Ծիրանիից», Արամ Գասպարյանը՝ «Դեմոկրատական» կուսակցությունից և այլք։
Մանրամասն՝ տեսանյութում։