Ներքին 4 տարի առաջ - 11:09 01-06-2022

Ի՞նչ միջոցառումներ կլինեն Երևանում երեխաների պաշտպանության օրվա առթիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում հունիսի 1-ին Երևանում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ժամը 19:00-ին կներկայացվի Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը: Մինչ ներկայացման սկիզբը ժամը 18։00-ից սկսած թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում տեղի կունենա մի խումբ տաղանդաշատ երեխաների ձեռագործ աշխատանքների և նկարների ցուցահանդես։
«Մեզ համար անչափ կարևոր է փոքր տարիքից բարձրաճաշակ հանդիսատես ձևավորելը և մեծացնել երեխաների հետաքրքրությունը օպերային և բալետային արվեստների նկատմամբ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մանուկների տոնը կնշի «ՄուլտՖԻԼ» ծրագրով, որը տեղի կունենա ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն երեխաների կողմից սիրված մեղեդիներ՝ հեքիաթային ֆիլմերից և մուլտֆիլմերից։
Մինչև 7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Հունիսի 1-3-ը «Զանգակ» գրատան կողմից Երևանի «Անգլիական» այգում կկազմակերպվի «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն է Հայաստանում։ Փառատոնը միայն ժամանցային նախաձեռնություն չէ, այն ունի մեծ կրթական, մշակութային և սոցիալական նշանակություն։ Փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական ու մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ և զրույցներ և խաղեր: Փառատոնի նպատակն է երեխաների օրը դարձնել տոն՝ նրանց համախմբելով գրքի շուրջ: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ 13:00-ին:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին «Զանգակ» հրատարակչության կողմից կհայտարարվի Ամառային ընթերցանություն 2022-ի մեկնարկը։ Ժամը 19:00-ին տեղի կունենա Հայաստանի բեսթսելերների ցանկը գլխավորող «Հարրի Փոթեր» վիպաշարի հինգերորդ հատորի՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» շնորհանդեսը:

Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թվականին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա