Որտեղ է թաքնված շան գլուխը․ Փաշինյանի «անզգույշ» հայտարարությունը Արցախին օգնություն տրամադրելու մասին
copy image url

Որտեղ է թաքնված շան գլուխը․ Փաշինյանի «անզգույշ» հայտարարությունը Արցախին օգնություն տրամադրելու մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:56 31-05-2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ղեկավարել ատելություն սերմանելով, ջրբաժաններ գծելով, թշնամանք հրահրելով՝ իր հեռահար նպատակներին հասնելու համար։ Եւ եթե նախկինում կարելի էր մտածել, թե անփույթ, անզգույշ հայտարարությունների հետ գործ ունենք, ապա տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում դրանք դիտարկելով՝ ակներեւ է, որ հետեւողական քաղաքականություն է իրականացվում։

Ասվածի վկայությունը այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում հնչած հետեւյալ հայտարարությունն է․ «Մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաև կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարել է ՀՀ կառավարությունը, դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին»։

Հիմա, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը։

Առաջին՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսեւորում, կարելի էր հավատալ այս վարկածին, եթե չիմանայինք, թե ինչ ֆոբիաներ ունի Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը Արցախ անունը լսելիս, հնչեցնելիս, Արցախ այցելելիս։ Չէ՞ որ տեւական ժամանակ «կեպկայով դուխովների» վախը կարելի է բռնել՝ խնդրելով կրկնել «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը։

Երկրորդ՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ինքը խոսքերով չի սիրում Արցախը, այլ գործերով, Արցախը ապրեցնելու է, շենացնելու է։Լավ կլիներ, իհարկե, «գործի մարդ» վարչապետ ունենալը, բայց նրա միակ «փեշակը» պոպուլիզմն է, ընդ որում՝ երբեմն խիստ անկեղծ, մատնող ինքնախոստովանության տեսքով, օրինակ՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու հայտարարությունը վկա։

Երրորդ՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իշխանությունն է պահում Արցախը, իրենք չլինեն, Արցախը կորած է։ Ինչպես ասում են՝ փոքրիկ «սպռավչկա», նախ՝ Հայաստանը պարտավոր է պահել եւ փայփայել Արցախը որպես հայկական պետություն, որպես անվտանգության երաշխավոր, որովհետեւ Արցախի գոյությունից օրգանապես կախված է Հայաստանի գոյությունը։ Եւ երկրորդ՝ Արցախը կորած է, քանի կա այս իշխանությունը, Արցախը կորցրինք այս իշխանության պատճառով, արցախցիները տնավեր դարձան, հայրենիքից զրկվեցին, զոհվեցին, վիրավորվեցին այս իշխանության վարած քաղաքականության պատճառով․․․իսկ այսօր ֆինանսական օգնությունը ներկայացվում է որպես իշխանության առատաձեռնություն, բացառիկ արցախասիրություն։

Եւ չորրորդ՝ իրականում Փաշինյանը այս հայտարարությամբ ոչ թե ուզում էր ցույց տալ իր սերը կամ մեղքի զգացողությունը արցախցիների նկատմամբ և քավել այն, այլ հերթական անգամ թշնամանք է փորձում հրահրել՝ այն էլ ներքաղաքական նման լարված իրավիճակում։ Երբ օրումեջ աջ ու ձախ իշխանական գործիչները հայտարարում են, թե փողոցում պայքարող արցախցիներին ուղարկեք Արցախ, երբ հանրային օրակարգում «ուզո՞ւմ եք էլի ղարաբաղցիք գան իշխանության» նարատիվն է թեւածում, Փաշինյանը կրակի վրա յուղ է լցնում՝ շարքային քաղաքացու ականջին «կաթեցնելով», որ «դու կշարունակես վատ ապրել, քանի որ քո հարկերից միլիարդավոր գումարներ ենք ուղարկում Արցախ, բա քեզ եւ ինձ պետք է այդ Արցախը․․․»։

Ահա, թե որտեղ է թաքնված շան գլուխը․ կաթիլ-կաթիլ հանրային գիտակցության մեջ ձեւավորել դիրքորոշում, որ Արցախը հոգս է, բեռ է, ձեւավորել «կեղծ սպասումներ», որ եթե Արցախը չլինի, ե՛ւ խաղաղ կապրենք, ե՛ւ հարուստ․․․։

Ամենից շատ դիտված

12:45 Շտապօգնության վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից․ news.am
20:41 Բարև, «ՖԻՆՔԱ», ցտեսություն, վարկային պատմություն. Վիլեն Գաբրիելյանը «ճոճվում է» վարկերից
08:10 Ինչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ Հրապարակ
12:26 Վթարից մահացած շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան
08:52 Երկրաշարժ` Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
13:50 ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել
21:15 Ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա. տեսանյութ
13:40 Երկաթգծի թունելի հիմքերը բացվել են, ամրացում չլինի՝ Հայաստանը կմնա առանց երկաթգծի. ալավերդցի  
20:30 Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է ՀՀ-ում․ հարցեր՝ ՀՖՖ նախագահին
18:20 Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել