Ներքին 4 տարի առաջ - 10:36 31-05-2022

Ավետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար

Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար:

Ավետիք Չալաբյանն իր ուղերձում մասնավորապես նշում է.

«Սիրելի՛ գործընկերներ, համախոհներ, հայրենակիցներ,
շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս դժվարին ու կարևոր պահին իմ կողքին լինելու, անվերապահ աջակցելու, քաջալերելու և հավատալու համար։ Այս պահին ձեր սատարումն անգնահատելի է, ձեր անշահախնդիր վերաբերմունքն ու անդրդվելի դիրքորոշումը ևս մեկ անգամ փաստում են, որ արդարությունն անպայման կվերականգնվի։

Շնորհակալություն հրապարակային կոչերով իրենց աջակցությունը հայտնած բոլոր կազմակերպություններին ու անձանց՝ ՀՀ Աժ պատգամավորներին, «Արար» հիմնադրամին, որոնք երաշխավորագրեր են ներկայացրել։
Շնորհակալություն Արցախի պետական, քաղաքական, հոգևոր առաջնորդներին աջակցության խոսքերի և վստահության համար։ Հավաստիացնում եմ, որ այստեղից դուրս գալուց հետո էլ Արցախում իրականացվող ծրագրերը շարունակվելու են նոր թափով, կյանքի են կոչվելու նորերը. միասին դեռ շատ անելիքներ ունենք։ Շնորհակալություն նաև բոլոր համախոհներին, այս ամբողջ ընթացքում տարբեր կերպով աջակցողներին։
Անհատապես շնորհակալություն եմ հայտնում բոլորին»։

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը երեկ հետաձգվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Նիստը կշարունակվի այսօր` 31.05.2022թ-ին` ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի