ՌԴ-ում Դանիայի դեսպանատունը այլևս չի ընդունում վիզաների և կացության թույլտվության դիմումներ
copy image url

ՌԴ-ում Դանիայի դեսպանատունը այլևս չի ընդունում վիզաների և կացության թույլտվության դիմումներ

Արտաքին 2 տարի առաջ - 14:53 30-05-2022
Դանիան դադարեցրել է «Ռուսաստանի Դաշնության տարածքում կարճաժամկետ վիզաների և կացության թույլտվության համար դիմումների ընդունումը»։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է դեսպանատան կայքում։ Բացառություն է արվում միայն պաշտոնական այցերի համար։

«Մինչև կարճաժամկետ վիզաների և կացության թույլտվությունների համար դիմումների ընդունման վերականգնումը դիմորդները կարող են դիմել այլ երկրների վիզաների կենտրոններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թե ինչի հետ է կապված վիզաների և կացության թույլտվության համար փաստաթղթերի ընդունման դադարեցումը՝ Դանիայի դեսպանատան կայքում չի նշվում։