Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:26 29-05-2022

Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։