Ներքին 4 տարի առաջ - 23:48 28-05-2022

Գնալու ենք մի քանի հասցեներով, ով դեմ է այս փաստաթղթին, պետք է կարողանա բացատրել՝ ինչու. Իշխան Սաղաթելյան

«Դեռ կտեսենք, թե ով է մաշելու, էդ չենք մոռանում»։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցենք, որ ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին, ասաց․ «Քոք են մաշացնում, թողեց, թող մաշվեն»։

Սաղաթելյանը նաև նշեց, որ 1 շաբաթ շարունակ իշխանական մամուլը քննչական ծառայությունների հետ լուրեր են տարածում, որ հրապարակում հավաքված են թմրամոլներ։

«Մարդկանց տներ են մտնում, խուզարկություններ են անում։ Հայտնի կայք ունի Գռզոն, դրանով տարածում են, թե հրապարակում վխտում են թմրամոլները։ Տեսեք սրանց անբարոյականության աստիճանը, էս հրապարակում երեխաներ են, մարդիկ իրենց ընտանիքներով են, նորածին երեխաներից սկսած մինչև ծերեր դուրս են եկել պայքարի։ Էս սրիկաներն ու անբարոյականները փորձում են նման լուրերով տպավորություն ստեղծել , որ էս հրապարակում մարդիկ հավաքվում են կամ փողով, կամ էլ թմրամոլության ազդեցության տակ։

Լսեք Ձեզ ինչ եմ ասում, էս հրապարակից ցանկացած մեկը կարող է առավոտյան ժամը 10-ին, ցանկացած կլինիկայում անալիզ տա, բայց ձեր ամբողջ ֆրակցիան ևս պետք է տա։ Առավոտ 10-ին գնացեք ձեր ֆրակցիայով ու մի քանի նախարար էլ ունեք՝ անալիզ տվեք, տեսեք, թե ովքեր են թմրամոլները, իսկ ովքեր չտան իշխանազրկումից հետո հատ -հատ տանելու ենք, որ անալիզ տաք ու ժողովորդը տեսնի, թե ով է թմրամոլը»։

Նա նաև ընդգծեց, որ խոսել են ժողովրդի օրակարգի մասին, որի հետ կապված կա հստակ ֆիքսված ժամկետ հունիսի 3, ժամը՝ 16․00։

«Ժողովորդը ձևակերպել է իր օրակարգը, իր պահանջը, դա քաղաքական ուժերի պահանջը չի միայն, դա հայ ժողովրդի պահանջն է, որի համար վերջին 30 տարվա մեջ ժողովուրդը արյուն է տվել, կյանք է տվել, պատիվ է դրել, մաքառել է, պետություն է ստեղծել ու հիմա ձևակերպել է այդ պահանջը։ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Մենք ձևակերպել ենք այն մինիմալ պահանջները, որ պետք է ունենանք։ Սա վերջնական ջրբաժան է , ով դեմ է այս փաստաթղթեին, դեմ է հայ ժողովրդին։ Ով դեմ է այս փաստաթղթին պետք է կարողանա բացատրել, թե ինչու, ով դեմ է այս փաստաթղթին, ինքը կամ այլ երկրի գործակալ է, կամ սպասարկում է թշնամու շահերը։

Հստակ հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն այլևս խաբել ժողովրդին, մոլորեցնել , սպասարկել ինչ-որ ուժերի շահեր, ինչ-որ անհիմն հիմնավորումներով հուսադրել, խաղեր տալ չկա։ Վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետև այլ հնարավորություն, այլ ելք ու ճանապարհ չկա։ Հետևաբար, երկուշաբթի օրվանից համախմբելու ենք ուժերը և գնալու ենք դռնեդուռ: Երկուշաբթի օրվանից՝ ժամը 11:00-ից, բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ: 5 օր ժամանակ ունեք ամբողջական պատկերը ստանալու»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի