Ներքին 4 տարի առաջ - 19:59 28-05-2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել Երևանի և Փարիզի միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը և այդ գործում Փարիզի քաղաքապետի անձնական ներգրավվածությունը: «Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: Նա մեծապես արժևորել է բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներում հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը։

Հանդիպմանն անդրադարձել է եղել հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերի անխափան իրականացման ապահովմանը, Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերով աջակցություն տրամադրելուն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին