Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:00 28-05-2022

Լուրջ փորձություն է սպասվում. շնորհավոր մայիսի 28

Ժողովրդավարական երկրում քաղաքացին, խումբը, կուսակցությունն իրավունք ունեն ցույցեր և հավաքներ կազմակերպել, արտահայտել գաղափարներ, վանկարկել կարգախոսներ, բարձրացնել հարցեր: Դրանց արժեքը որոշվում է հանրային արձագանքով, որի վրա ծանրակշիռ ազդեցություն ունեն հանրային հեղինակությունների և քաղաքական-պետական գործիչների գնահատականները:

Տարեցները կարող են վկայել, որ Օսմանյան կայսրության կործանումից մի քանի տասնամյակ անց կային նախկին թուրքահպատակներ, ովքեր երազում էին վերականգնել նախկին կայսրությունը երբեմնի սահմաններում: Նույնպես Երրորդ Ռայխի կործանումից մի քանի տասնամյակ անց կային նեոնացիստներ, ովքեր հիշում էին անցյալն ու երազում վերականգնել Գերմանիայի երբեմնի հզորությունն ու փառքը:

Այսօր անհնար է պատկերացնել, որ Օսմանյան կայսրության կործանումից հետո տարբեր երկրներում ապրող հայերն էլ են ցանկացել վերականգնել կայսրությունը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել, որ Սառը պատերազմից մի քանի տասնամյակ անց լեհը, չեխը, արևելաեվրոպական ժողովուրդները ցույց անեն և ուզենան նորից վայելել խորհրդային բռնազավթման տարիների «անհոգ» ու «անվտանգ» կյանքը: Քաղաքական բարոյականության տեսանկյունից սա ազգային խայտառակություն է, որից կարող է խորը վիրավորվել ազգային արժանապատվություն ունեցողը։ Նույնքան խորը կարող է վիրավորվել հումանիստը, եթե մարդակերները ցույց անեն մարդ մորթել-ուտելու իրավունքի համար:

Մեր պարագայում կարող ենք ասել, որ եթե հայերը ցույց անեն ու ցանկանան նորից վայելել խորհրդային բռնազավթման տարիների «անվտանգ» կյանքը կամ նորոգվող ռուսական լուծը, ապա աշխարհում ցանկացած ոք կարող է ասել, որ հայերը չունեն ազգային արժանապատվություն և ազգ կոչվելու իրավունք:

Թեման արդիական է, քանի որ այսօր մայիսի 28-ն է։ Քաղաքական գործիչներն առանձնահատուկ սրբությամբ են նշում մայիսի 28-ը։ Ակնկալվում է, որ այսօր ոչ միայն ՀՀ նախագահն ու վարչապետը, այլև բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ Երևանի փողոցներում ցույց անող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչը կխոսեն մայիսի 28-ի քաղաքական նշանակության և անկախության անսակարկելի արժեքի մասին, իսկ ցուցարարը կվանկարկի «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»։ Իսկ եթե այլ բան խոսեն կամ վանկարկեն, ապա կարող ենք ասել, որ նախագահն ու վաչապետը ռուս-թուրքական գործակալներ են, իսկ ցուցարարը ռուս-թուրքական շահեր է սպասարկում։ Պարզ ասած՝ այսօր լուրջ փորձություն է սպասվում։ Կա՛մ կասենք՝ «շնորհավոր մայիսի 28» և «Ազատ, անկախ Հայաստան», կա՛մ ազգովի խայտառակվելու դուռը լայն կբացենք։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում