Ներքին 4 տարի առաջ - 00:49 28-05-2022

Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին.

1. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։

Ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։

2. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և սա փաստ է, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը։

3. Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։

Սակայն միայն այս փորձությունը հաղթահարելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի տարբերություն Ալիևի հայտարարությունների, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ իր հիմնարար տեղն ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

4. Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքը, որը նույնպես կոպտորեն խախտվել և անտեսվել է Ադրբեջանի կողմից։

Ավելին, Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար կանխարգելիչ և պատժամիջոցային միջոցներ ձեռնարկելու հստակ ազդանշան է։

Ընդունված վարքագծի խրախուսումն ու անտեսումն աստիճանաբար հանգեցնում են միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա եւ սովորական իրավունքի մի մասը՝ իրավական սովորույթի օրինակ։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ