Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:52 27-05-2022

ԱՀ ԱԺ-ն կոչ-հայտարարություն է տարածել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները կոչ-հայտարարությունն են տարածել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, որում ասվում է․

«Հարգելի' հայրենակիցներ

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբայնն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն»։

Հայտարարության տակ ստորագրել են Արցախի ԱԺ հետևյալ պատգամավորներ՝
1. Հարությունյան Արթուր «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար
2. Ավանեսյան Էլենորա «Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցության քարտուղար
3. Բաղունց Գագիկ «Միասնական հայրենիք»խմբակցության ղեկավար
4. Բաղդասարյան Դավիթ «Միասնական հայրենիք» խմբակցության քարտուղար
5. Արթուր Մոսիյան «ՀՅԴ» խմբակցության ղեկավար
6. Դավիթ Իշխանյան «ՀՅԴ»խմբակցության անդամ
7. Դավիթ Գալստյան«Արդարություն» խմբակցության ղեկավար
8. Հակոբյան Մետաքսե«Արդարություն» խմբակցության քարտուղար
9. Մելքումյան Դավիթ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
10. Ստեփանյան Գեղամ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար

Ամենից շատ դիտված

23:37 Լոռու մարզում, ընկերներով սինդրիկ հավաքելիս, տղամարդը կորել է. shamshyan.com
21:24 Էջմիածնում շների ոհմակը հարձակվել է քաղաքացու վրա․ կնոջ թևը կտրել են
19:10 Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները
08:35 Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. Փաստ
19:45 Ալիևը «վերադարձրեց» 4 գյուղերը՝ առանց 1 կրակոցի․ ադրբեջանական ԶԼՄ-ների ոգևորությունը
00:03 Մամայիս թևը կտրել են, արյուն է պետք. շների հարձակմանը ենթարկված կինն անգիտակից է
22:38 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
20:30 3-րդ բանակային կորպուսը նահանջի հրաման չի կատարի, եթե ազգային պահանջ լինի․ Սուրեն Պետրոսյան
19:00 Ինչու Փաշինյանի օրոք համաբանակային զորավարժություն չի եղել. ԳՇ նախկին պետի կարծիքը
17:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման