Ներքին 4 տարի առաջ - 14:49 27-05-2022

Արմեն Դանիելյանին է մակագրվել «Դիմադրություն» շարժման մասնակցի կալանքի դեմ բողոքը

Գյումրեցի տարեցներին ենթադրյալ ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Արսեն Մարտոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։

Նրա խոսքով` բողոքի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է երեկ՝ ժամը 13։30-ին, սակայն ինքը ծանուցում է ստացել 16։00-ին, այսինքն` նիստի ավարտից հետո նոր տեղեկացվել է դրա մասին։ «Սա Արսեն Մարտոյանի մասով։ Մնացածի մասին դեռ տեղեկություն չկա, բայց կասկած չկա, որ իրեն է մակագրվելու»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Արմեն Դանիելյանը դատական համակարգում հայտնի է որպես իշխանության հրահանգները կատարող դատավոր։ Եվ նրան են մակագրվում ընդդիմադիրներին վերաբերող գործերի եւ բողոքների մեծ մասը։

Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրության» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Համացանցում տարածված տեսանյութում երևում էր, որ երիտասարդները ծեծի են ենթարկում տարեց մարդկանց։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի