Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:43 27-05-2022

Սա ավելի շատ հյուծման պատերազմ է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այժմ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որքան շուտ կավարտվի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, և մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ այն կարող է երկար տևել։

Ստոլտենբերգի խոսքով, Ռուսաստանի նախագահը կատարել է մեծ ռազմավարական սխալ՝ հարձակվելով Ուկրաինայի վրա: «Նա ծրագրել էր իր նպատակներին հասնել մեկ շաբաթվա ընթացքում: Այժմ ընթանում է պատերազմի 13-րդ շաբաթը, և ռուսական զորքերը հետ են շպրտվել Կիևից և երկրի հյուսիսից: Ուկրաինական զորքերը կարողացել են հետ մղել ռուսական գրոհը Դոնբասի վրա»,- ասել է նա:

Հունական Capital.gr պորտալին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ոչ ոք չգիտի, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը, քանի որ բոլոր պատերազմներն անկանխատեսելի են։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի,- նախազգուշացրել է Ստոլտենբերգը:- Ուստի ես կոչ եմ անում դաշնակիցներին աջակցություն ցուցաբերել, բայց նաև պատրաստ լինել դա անել երկար ժամանակ և ունենալ դրա համար բավարար հանդերձանք: Քանի որ սա ավելի ու ավելի շատ հյուծման պատերազմ է»։

Ուկրաինացի զինվորների խիզախությունն ու պրոֆեսիոնալիզմը, նախագահ Զելենսկու հետ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության քաջությունը և ուկրաինացի ժողովրդի արիությունը՝ զուգորդված ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների աննախադեպ ռազմական աջակցությամբ, թույլ տվեցին նրանց դիմակայել ռուսական ներխուժմանը և զարմացնել ամբողջ աշխարհին նրանով, ինչի հաջողվեց հասնել ուկրաինացիներին, ասել է դաշինքի ղեկավարը։

Խոսելով այս գործընթացում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ Ստոլտենբերգը նշել է երկու խնդիր, որոնք ծառացած են կազմակերպության առջև. «Դրանցից մեկն Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է: Ահա թե ինչու մենք՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գործընկերները, Եվրամիությունն ու Ավստրալիան, ինչպես նաև շատ այլ երկրներ զգալի աջակցություն ենք ցուցաբերում»:

ՆԱՏՕ-ի երկրորդ խնդիրն է թույլ չտալ պատերազմի էսկալացիա:

«ՆԱՏՕ-ի հիմնական պարտականությունը պաշտպանությունն է և պաշտպանությունը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի երկրներում ապրող մեկ միլիարդ մարդու: Իսկ դրա համար մենք պետք է կանխենք էսկալացիան: Այսպիսով, մենք աջակցում ենք մեր մերձավոր գործընկեր Ուկրաինային, սակայն ուղղակիորեն չներգրավվելով հակամարտության մեջ և այնտեղ չուղարկելով ՆԱՏՕ-ի զորքերը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ամենից շատ դիտված

18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ