Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:46 26-05-2022

Արտակ Բեգլարյանը բանախոսել է Արցախի պետական համալսարանի ուսանողական համագումարում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը մայիսի 26-ին ներկա է գտնվել մայր բուհի ուսանողական համագումարին, հանդես եկել ելույթով և պատասխանել ուսանողական ակտիվի հարցերին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը մի քանի ուղղություններով ներկայացրել է պետության առջև ծառացած մարտահրավերներն ու առաջընթացի հնարավորությունները՝ համընդգրկուն վերլուծելով անվտանգային, ժողովրդագրական, տնտեսական, կառավարման, կրթական, գաղափարական ու արտաքին քաղաքական ոլորտներն ու ռազմավարական մոտեցումները:

«Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ազգի համար, և այդ բացառիկության կամ արցախականության հիմքերը համապարփակ են, ներառյալ՝ պատմամշակութային, ժողովրդագրական, պետականակերտման, անվտանգային, ռեսուրսային ու ինքնության: Արցախականությունը կարող է լինել Արցախի ու Մայր Հայաստանի ռազմավարական զարգացման գաղափարախոսական առանցքը, և այդտեղ կայուն անվտանգությունը առաջնային պարտադիր պայմանն է: Անվտանգության ապահովման պայմաններում կկարողանանք մնացած ոլորտներում ևս շարունակել ու զարգացնել մեր ընտրած ճանապարհն ու պայքարը, և, համոզված եմ, երկարաժամկետ կտրվածքում կհասնենք հաջողության»,- նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ ԱրՊՀ խորհրդի նախագահն ուսանողներին կոչ է արել ավելի նախաձեռնողականություն ու հետևողականություն ցուցաբերել ինչպես գիտակրթական արդյունքների գրանցման, այնպես էլ հանրային նշանակության տարաբնույթ խնդիրների լուծման առումով: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ Արցախում կրթության բնագավառում քաղաքականությունը վերանայվելու է ըստ առկա ու ապագա մարտահրավերների՝ կիրառելով ռազմավարական մոտեցումներ:

Հարցուպատասխանից ու շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը հաջողություն է մաղթել ուսանողական համագումարի աշխատանքներին՝ ուսանողների հետ հետագա քննարկումների ու տարբեր ձևաչափերով շփումների պատրաստակամությամբ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է