Ուղիղ եթեր
Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ Հրապարակ
copy image url

Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:12 26-05-2022

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մայիսի 24-ին հերթական այցով եղել է Սյունիքում։ Այս այցերը, բնականաբար, պայմանավորված են հատկապես ճանապարհների ապաշրջափակման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ավելի ճիշտ՝ գործընթացն արագացնելու միտումով: Հընթացս` դեսպանությունը սոցիալական աջակցության ծրագրերով փորձում է Արեւմուտքի նկատմամբ դրական մթնոլորտ ձեւավորել մարզում։ ԱՄՆ դեսպանը մարզի ղեկավարներից հետաքրքրվել է Մեղրիի երկաթգծի վերակառուցման աշխատանքներով, որի մասով պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին, Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ։ Կողմերը պայմանավորվել էին վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Իսկ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտեւի 3 տարի, ծախսերը պետք է հոգա հայկական կողմը, սակայն մինչ օրս որեւէ աշխատանք չի իրականացվել։
Ուշագրավ է, որ դեսպանի իրական հետաքրքրությունները պաշտոնական հաղորդագրության մեջ չեն արտացոլվել կամ հպանցիկ են նշվել։ Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման մասին հաղորդագրությունից տեղեկանում ենք․ «Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին, Սյունիքի զարգացման ուղղություններին։ Դեսպանը կարեւորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց»։ Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանի այցի օրը Սյունիք են այցելել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը եւ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ