Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 23:54 25-05-2022

 ԵՄ-ն համառ փորձեր է անում՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին. Զախարովա

Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով համառ փորձեր՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի գործընթացին: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտու վերածելն է ու այդ գործընթացին նպաստելը։

«Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Այս ուղղությամբ ջանքերը հիմնված են առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, և որոնք հետևողականորեն իրականացվում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն համապարփակ օգնություն է ցուցաբերում հայ և ադրբեջանցի գործընկերներին բոլոր հարցերում, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, հանրային երկխոսության հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման:

Նա մատնանշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին, ինչն արձանագրվել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիի գագաթնաժողովից հետո երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս վերահաստատվել է բոլոր շփումների ընթացքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին