Սիրտս կիսատ է առանց քեզ․ Նազենի Հովհաննիսյանի ջերմ գրառումը հայրիկի մասին

Ավելին 3 տարի առաջ - 23:59 25-05-2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում ջերմ լուսանկար է հրապարակել հայրիկի հետ։ Հրապարակմանը կից նա հուզիչ գրառում է արել հոր, կարոտի, ցավի ու իր ապրումների մասին։

«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր...
Սիրտս կիսատ է առանց քեզ,
անվստահ էս աշխարհում իմ ամրությունն էիր:

Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...
Ու էսպես ամեն անգամ հագնում եմ «ուժեղ»- ի դիմակն ու անցնում իմ ցավերի նեղ ճամփով: Իր աղջիկը թուլություն պիտի չունենար... Ես էլ ինձ ուժեղի տեղ դրած գլորվում եմ... ապրելու պատրանքով:
Մարդու ցավը միայն իրենն է, երջանկությունը՝ չգիտես ինչու, բոլորինը):

Կարոտներս երջանկության ու ցավի շաղախն են՝ որտեղ կար Սեր, ուր էլ չկա Հայրս...
Անծնող ապրելը անհայրենիք ապրելու պես ցավ է, չսպիացող ու գիտակցությանդ մեջ էդպես էլ չտեղավորվող ցավ:
Ես չգիտեմ՝ Հայրս ո՛ր հասարակության համար էր մեզ դաստիարակում էդքան հավաք, կիրթ ու ընթերցող,
էդքան ամեն ինչից իրազեկ և ուշիմ, էդքան ինքնուրույն ու սկզբունքային...
Հետը կռիվ եմ տալիս հա...

Մնացողի էգոիզմն է, չհամակերպվելը մարմնից ազատգրված հոգու հետ, որովհետև կարոտի պարանը մեզ է խեղդում...
Մնացողի էգոիզմ:

Պապայիս աշխարհի առանցքը մենք էին ու Հայաստանը: Մնացածն ամեն բան դրա շուրջ էր պտտվում:
... Հայրս իսկական ՀԱՅՐենիք էր. տաք, հողին կպած, սթափ ու միշտ շնորհակալ, ասելիքով ու մանավանդ անելիքով...
Մի գրկելու իրավունքն ինչ էր՝ էդ էլ չհասցրի...

Պինդ գրկեք ձեր ծնողներին, երեխեքին, քույրերին, երդվում եմ երբեք չգիտեք՝ էդ աներևույթ թելը երբ կկտրվի:
Կյանքը՝ կարոտների արանքում լռված մի պահ, որի տևողությունն էդպես էլ կմնա անհայտ:
Հայրս. աշխարհի լավագույն տղամարդն ու ազնվագույն ՀԱՅԸ, որի մասին երբևէ կարելի էր երազել միայն ...», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

13:40 Ազատ աշխարհի բուհերի դռները փակվում են Աննա Հակոբյանի առաջ 
13:35 Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
15:35 Կարելի է «սուտ խոսելը նորաձև չէ» արշավ սկսել, որ Պապոյանի նման գործիչները չտարածվեն Հայաստանում
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
11:59  Ըստ ռուս եկեղեցու` մեղավորը կանայք են, ոչ թե գարեջուրն ու հեռուստացույցը
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
08:52 Իշխանական էլիտան կհավաքվի Գորիսում. ինչ է սպասվում. Ժողովուրդ