copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:12 25-05-2022

Ռուսաստանը Մարիուպոլից դուրս կբերի ուկրաինական հացահատիկն ու մետաղը

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ուկրաինական հացահատիկն ու մետաղը դուրս բերել Մարիուպոլի նավահանգստից, որն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական հրատարակության «Սխեմաներ» նախագիծը՝ արբանյակային պատկերների տվյալների վերլուծությանը հղումով։