Ավելին 4 տարի առաջ - 19:59 25-05-2022

73 սմ հասակով նեպալցին աշխարհի ամենակարճահասակ դեռահասն է ճանաչվել

Նեպալի 18-ամյա բնակիչը ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ դեռահասը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, գրում է Daily Mail-ը։ Նրա հասակը ընդամենը 73 սանտիմետր է։

Ռեկորդակրի անունը Դոր Բահադուր Կապագի է։ Նա հատուկ եկել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդու, որտեղ ժյուրիի և երկրի կառավարության անդամները նրան հանձնել են յուրահատուկ ձեռքբերումը հաստատող վկայականը։

Ինքը՝ Դորը, չի մեկնաբանել իր ռեկորդը և չի պատմել, թե ինչպես է ապրում և ինչով է զբաղվում ազատ ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների՝ Կապագին ամենակարճահասակն է դեռահասների մեջ, բայց ոչ Երկրի վրա։

Ներկայումս աշխարհի ամենակարճահասակ մարդը Կոլումբիայից Էդվարդ Էրնանդեսն է, որի հասակը մոտ 68 սանտիմետր է: Նա նույնպես ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 2010 թվականին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին