Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:24 25-05-2022

Վեց ամսվա ընթացքում ընդդիմադիրները «Հայաստան» հիմնադրամում մեկ դրամի թալանի դեպք չեն արձանագրել. Գ. Պապոյան

ԱԺ հերթական նիստում ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ըննդիմության կողմից ստեղծված հանձնաժողովին, ասաց.

«Ուզում եմ անդրադառնալ «Հայաատան» համահայկական հիմնադրամից գումարների՝ բյուջե փոխանցման մասին։ Վեց ամիս հանձնաժողովն աշխատեց, և վեց ամսվա ընթացքում որևէ մեկ դրամի, մեկ լումայի ու թալանի դեպք չի արձանագրել ընդդիմությունը։ Եթե լիներ, ապա հանձնաժողովի անդամները կասեին, որ բացահայտել են այսքան դրամի թալանի դեպք։ Բայց այնուամենայնիվ, քաղաքական նկատառումներից ելնելով՝ նրանք բերեցին նախագիծ, որ երկարաձգվեն հանձնաժողովի աշխատանքները, որին մենք համաձայնեցինք, որովհետև մենք պատրաստ ենք այդ հարցում մինչև վերջ գնալուն, բայց ընդդիմությունը չի գալիս ԱԺ ու չի մասնակցում աշխատանքներին, չի փորձում այնպես անել, որ իրենց մատնանշած թալանը բացահայտվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան