Ուղիղ եթեր
Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 18:13 24-05-2022

Ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, եթե ԲԴԽ-ում ինքնագործ նախագահ է հռչակվել կեղծիքների հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանը․ Ավետիք Իշխանյան

Դասական ժողովրդավարությունը կամ այլ կերպ ասած՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը չի ապահովում մարդու իրավունքները։ Կարելի է ասել, որ ժամանակակից ժողովրդավարությունը էապես տարբերվում է դասական ժողովրդավարությունից։ Այս մասին «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» քննարկմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նա ընդգծեց, որ ժամանակակից ժողովրդավարությունը նշանակում է, ոչ միայն ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն, այլև ամենակարևոր հարցերից մեկը՝ իշխանության տարանջատումն է, անկախ դատաիրավական համակարգի առկայությունը։ «Եթե որևէ երկրում չկա անկախ դատաիրավական համակարգ, այն չի կարող համարվել ժողովրդավարական»։

Նա ընդգծեց, որ եթե խոսում են Հայաստանում ժողովրդավարության մասին, ապա դրա գիտակները, այդ թվում՝ միջազգային հանրության ներկայացուցիչները, արդյո՞ք նկատի ունեն դասական ժողովրդավարությունը։ «Եթե այդ տեսանկյունից մոտենանք դասական ժողովրդավարությանը, պետք է հարց տանք․ արդյո՞ք Հայաստանում իսկապես ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է։ Անկախ Հայաստանում դեռևս ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվել։ 2018 թ-ի այդ հեղափոխությունից հետո պետք է լինեին արտահերթ ընտրություններ, բայց այդ ժամանակ այսօրվա վարչապետը շատ լավ հասկանում էր որ ինքը մեծամասնություն չի ունենալու, արդյունքում զավթելով իշխանությունը՝ ստանձնեց այդ իշխանությունը, հետո նոր միայն նախ փորձարկելով այդ իշխանությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում, 2018 թ-ին գնաց խորհրդարանական ընտրությունների։ Հետևապես, կարելի՞ է այդ ընտրությունները համարել ժողովրդավարական»։

Նա նաև ընդգծեց, որ 2021 թ-ի ընտրությունները նույնպես ֆարս էին, քանի որ մեծ վարչական ռեսուրս էր կիրառվել։

«Եթե խոսենք ժամանակակից ժողովրդավարության մասին, ապա պիտի ասենք, թե ինչի մասին կարող է լինել խոսքը, եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դատախազությունը ենթարկվում են վարչապետին, իսկ ԲԴԽ-ն իրենցով են արել, վերջինում ինքնագործ նախագահ է հռչակվել կեղծիքների հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել