Մենուա Սողոմոնյանը` բրյուսելյան հանդիպման մասին

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:21 24-05-2022
Բրյուսելյան հանդիպումը հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է բացառապես Ադրբեջանի օրակարգով և հայտնվել է նրա դիվանագիտական աքցանում, որովհետև․
• Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան հանդիպմանը գնացել է՝ ընդունելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հիմքում ընկած ադրբեջանական 5 սկզբունքները, մինչդեռ Հայաստանի առաջարկած 6 անհեթեթ սկզբունքները չեն ընդունվել Ադրբեջանի կողմից, մասնավորապես, Ալիևը մերժել է Արցախի կարգավիճակի հարցի արծարծումը բանակցային գործընթացում։
• Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդունում է Ադրբեջանի կողմից առաջ տարվող երկու կարևոր օրակարգային կետերը՝ սահմանագծումն ու սահմանազատումը և «կոմունիկացիաների ապաշրջափակումը»։
• Հայկական կողմն ինքը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում։
Բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց նաև, որ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացից, որի շրջանակներում Արցախի հարցի կարգավորման առնչությամբ մենք դիվանագիտական նշանակալի ձեռքբերում էինք ունեցել առ այն, որ ամրագրվել էր ազգերի ինքնորոշման իրավունքի (Արցախի կարգավիճակը հանրաքվեով լուծելու) սկզբունքը և ուժի կամ ուժով սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Փաստացի ստացվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում բնականաբար ներառվում է նաև Արցախի հարցը, առաջ է տարվում Եվրոպական Միության կողմից, ինչը վերին աստիճանի վտանգավոր ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Այս առնչությամբ շեշտվում է, որ․
• Եվրոպական Միությունը երբեք մանդատ չի ունեցել՝ զբաղվելու Արցախի հարցի կարգավորմամբ, ընդհակառակը, այն մշտապես հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, իսկ այսօր, փաստորեն, նրա աջակցությամբ ու միջնորդությամբ մեկնարկում են գործընթացներ (սահմանային հանձնաժողովի նիստ, արտգործնախարարությունների թիմերի աշխատանք պայմանագրի տեքստի վրա), որոնք անմիջաբար վերաբերում են հենց Արցախի հարցին, ընդ որում, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր ձևակերպումներով (Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգություն և իրավունքներ) կանխորոշում է Արցախի ադրբեջանանպաստ կարգավիճակը։
• Այս հանգամանքը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի դիվանագիտության պարտությունը և անկարողությունը՝ պահպանելու ԵՄ-ի հետ հարաբերություններում հայանպաստ պարիտետ՝ հաշվի առնելով, որ 2020թ․ նոյեմբերին նույն ԵՄ-ն հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ։

Մ․ Սողոմոնյանը շեշտեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի վերոնշյալ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու, քանի որ այսօրվա նրա քայլերի բովանդակությունը շեշտակի հակասում են ոչ միայն հայ ժողովրդի ազգային-պետական շահերին, այլև մեկ տարի առաջ նրա իսկ նախընտրական ծրագրով ստանձնած պարտավորություններին։

Մանրամասն` կից տեսանյութում.

Ամենից շատ դիտված

10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
13:00 ԱԱԾ-ին հասու դարձած ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
16:25 Երևանի մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված