ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/22թ. խաղարկության եզրափակչի գնդակը։
Գնդակի վրա անգլերեն և ռուսերեն գրված է «խաղաղություն» բառը։

Այս գնդակով է անցկացվելու ակումբային ֆուտբոլի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ հանդիպումը։ Մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում «ականջավոր» գավաթի համար պայքարելու են «Լիվերպուլը» և «Ռեալը»։