Արտաքին 4 տարի առաջ - 11:41 24-05-2022

ՌԴ ԱԳՆ-ն պատերազմի մասին Սանդուի հայտարարությունները տագնապալի ազդանշան է համարել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայրենական մեծ պատերազմի մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հայտարարությունները տագնապալի ազդանշան են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ դիվանագետի, պետության ղեկավարը, մոլդովական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մեկնաբանելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրեն ուղղված ուղերձը, ասել է, որ իրենց որ «իրենց ոչ թե շնորհավորանքներ են պետք», այլ «խաղաղություն»:

Զախարովայի խոսքով, ակնհայտ է «տարրական տակտի բացակայությամբ» արված նման հայտարարությունների ոչ տեղին լինելը։

Նա նշել է, որ շնորհավորանքն առաջին հերթին ուղղված էր Մոլդովայի քաղաքացիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և նրանց ժառանգներին, որոնք «պատվում են պատմությունն ու իրենց պապերի ու նախապապերի սխրագործությունները»։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ մայիսի 9-ին Մոլդովայում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ հանրապետության բնակիչները հիշում են ֆաշիզմին հաղթած խորհրդային զինվորների և թիկունքում աշխատողների սխրագործությունները։

«Մոլդովայի նախագահի դիրքորոշումը շատ տագնապալի ազդանշան է, որը վկայում է երկրի ղեկավարության կողմից ռուս-մոլդովական հարաբերություններում կուտակված դրականի շարունակական ժխտումը»,- եզրափակել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից