Ներքին 4 տարի առաջ - 09:04 24-05-2022

«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ԱԳՆ շենքը

«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրպարակից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ եւ շրջափակեցին այն:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳ նախարարն այլեւս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,- ասաց նա, որից հետո երթի մասնակիցները, հրելով ոստիկանների շղթան, մտան շենքի բակ:

«Բոլոր 4 նախարարությունների մուտքը պետք է փակենք, որովհետեւ սրանք այլեւս Հայաստանին չեն ծառայում: Մեր ԱԳՆ-ն իր գործակալ նախարարով թուրքի սպասարկու են: Այս շենքը հայկական շահերի հետ կապ չունի, ինչքան ԱԳՆ-ն քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն»,- ասաց նա:

«Նիկոլ, դավաճան»,«առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով ցուցարարները շարունակում են շրջափակված պահել ԱԳՆ շենքը։

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան, հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա