copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:16 23-05-2022

Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:

«Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:

Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: