Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:36 23-05-2022

Էս տարի էլ բերք չի լինի. ահազանգում են օձունցիները

Քիչ առաջ Լոռու մարզի Օձուն համայնքում ուժեղ կարկուտ է տեղացել։ Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ այնքան խոշոր կարկուտ է եղել, որ վնասել է բանջարաբոստանային կուլտուրայի զգալի մասը. «Սածիլները կոտրել է, էս տարի էլ բերք չի լինի»։

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը Oragir.news-ին փոխանցեց, որ իսկապես կարկուտը վնաս հասցրել է, այն էլ` սածիլներին, ինչպես նաեւ եգիպտացորենին։ Իրեն արդեն ահազանգել են բնակիչները, ինքն էլ իր հերթին տեղյակ է պահել մարզապետարանի համապատասխան անձանց, որ գան, գնահատեն վնասի չափը։

Նշենք, որ ոչ միայն Լոռիում, այլ նաեւ մի քանի այլ մարզերում կարկուտը վնասներ է պատճառել քաղաքացիներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը