Արտաքին Ավելին 4 տարի առաջ - 19:28 23-05-2022

Starbucks-ը պաշտոնապես լքում է ռուսական շուկան

Starbucks Corp սրճարանների աշխարհի խոշորագույն ցանցի ամերիկացի սեփականատերը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Կորպորացիան այլևս ներկայացված չի լինի ռուսական շուկայում, բայց կշարունակի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանում երկու հազար աշխատակցի՝ ներառյալ վեց ամսվա աշխատավարձի վճարումները և աշխատանքի տեղավորման հարցում օգնությունը։