Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:51 22-05-2022

Իրականությունը ցույց տվեց, որ պատերազմն ու պարտությունը չեն ավարտվել. Կարեն Վրթանեսյան

«Իրականությունը ցույց տվեց, որ պատերազմն ու պարտությունը չեն ավարտվել»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերները և կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկմանն ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Վրթանեսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո մարդիկ մտածեցին, որ մեր կյանքում տեղի ունեցավ մի վատ բան, որից հետո կարող ենք կյանքներս վերականգնել. «Մենք այդ փուլն անվանում ենք 44-օրյա պատերազմ, բայց գլոբալ հայ-ադրբեջանական պատերազմը չի ավարտվել։ Նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը շարունակեց պարտության գործընթացը։ Իսկ պաշտպանության բանակը քանդել են Երևանում նստած իշխանությունները»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական պայքարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում` Հայաստանի արտաքին և ներքին, անվտանգային մարտահրավերների վերաբերյալ, որի բանախոսներն են` Արմեն Ռուստամյանը, Տիգրան Աբրահամյանը, Էլինար Վարդանյանը, Կարեն Վրթանեսյանը, Սոս Հակոբյանը: Քննարկման մոդերատորն է Ագնեսսա Խամոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա