Ավելին Արտաքին 4 տարի առաջ - 20:53 21-05-2022

Իսրայելական արհեստական ​​ինտելեկտի ծրագիրը կնվազեցնի խեղդվողների թիվը

Իսրայելական միջերկրածովյան Աշդոդ առողջարանային քաղաքի փրկարարները մեկ տարուց ավելի փորձարկում են արհեստական ​​ինտելեկտի ծրագիր, որը, հուսով են, կօգնի նվազեցնել ծովում և ծովափին տեղի ունեցող դժբախտ պատահարները: Այդ մասին գրում է Phys.org-ը։

Համակարգը, որը մշակվել է SightBit-ի կողմից, օգտագործում է հսկողության տեսախցիկներից հավաքված տեղեկությունը՝ որոշելու համար, թե ով է ջրի մեջ՝ մեծահասակ, թե երեխա, նորմալ է շարժվում, թե ոչ, ինչպես նաև վերլուծում է տվյալ վայրում հոսանքների բնույթը, ջերմաստիճանը և այլ չափանիշներ:

Երբ վտանգ է հայտնաբերվում, ծրագիրը ծանուցում է ուղարկում օգտատիրոջ (այս դեպքում՝ փրկարարի) մոտ պահվող պլանշետին՝ գործողության հրատապ հրահանգներով:

SightBit-ի գործադիր տնօրեն Նեթանել Էլիավը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել ողջ երկրում, որտեղ ամեն տարի տասնյակ հանգստացողներ են խեղդվում:

Ծրագրին միացված հեռուստատեսային տեսախցիկներն ընդլայնում են այն տարածքը, որտեղ փրկարարները կարող են արդյունավետորեն պարեկություն անել իրենց դիտաշտարակներից:

Պաշտոնական տվյալներով, անցյալ տարվա մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իսրայելում ծովափնյա սեզոնի ընթացքում մահացել է 29 մարդ, որից 22-ը՝ Միջերկրական ծովում, ևս 21 մարդ զոհվել է շրջաններում, որտեղ փրկարարներ չեն եղել։ 2020 թվականի սեզոնում խեղդվել է 32 մարդ, 2019 թվականին՝ 27 մարդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել