Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:56 21-05-2022

Խնդրում եմ գնահատել սպիտակ խալաթ հագնող յուրաքանչյուր անձի․ հիվանդանոցի տնօրենի պատասխանը՝ իրավապաշտպանին

Այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսակապով էր հանդես եկել, որում դիմել էր առաջին հիվանդանոցի ղեկավարությանը՝ խնդրելով պարզաբանում։ Մելիքյանը պատմել է, որ ցուցարարին պատշաճ բժշկական օգնություն չեն ցուցաբերել և ճիշտ ախտորոշում չեն դրել։

Իրավապաշտպանի հայտարարությանը արձագանքել են առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավարությունից` նշելով, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո արված ռենտգեն հետազոտության արդյունքում քաղաքացու մոտ կոտրվածք չի եղել:

«Ի պատասխան իրավապաշտպանի լայվի...

Եվ այսպես, վստահ եմ, որ կասկածի նշույլ անգամ որևէ մեկի մոտ չկա, որ շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ողջ ծավալով: Հնչեցրած մեղադրանքին ի պատասխան.

⦁ քաղաքացուն, ի թիվս այլ հետազոտությունների, արվել է նաև ռենտգեն հետազոտություն՝ երկու տարբեր դիրքերով,
⦁ համաձայն հետազոտության պատկերի՝ հիվանդանոց դիմելու պահին կոտրվածք առկա չէ,
⦁ քաղաքացին իր համաձայնությամբ և ստորագրությամբ դուրս է գրվել բուժհաստատությունից՝ բժշկի ցուցումներին ծանոթնալուց հետո (տնային ռեժիմ, արմունկի ֆիքսված դիրք... )
⦁ քաղաքացու համաձայնությամբ հնարավոր է՝ ռենտգեն հետազոտության պատկերը և եզրակացությունը տրամադրվեն նաև այլ մասնագետի:

Կասկածի տակ չդնելով քաղաքացու խոսքերը՝ այնուամենայնիվ, պնդում եմ, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում արված ռենտգեն հետազոտության պատկերում հստակ է՝ ակնհայտ կոտրվածք առկա չէ:

Հավելեմ նաև, որ լսելով իրավապաշտպանի մեղադրանքը՝ հիվանդանոցի բուժանձնակազմը կրկին ցուցաբերեց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և դիմեց Հայաստանի առաջատար մասնագետներին՝ վնասվածքաբաններին և ռենտգենոլոգներին, կարծիքի և կրկին հաստատվեց, թիվ 1 համալսարանական հիվանդանոցում ռենտգեն հետազոտության եզրակացությունը․ հետազոտություն արված պահին ակնհայտ կոտրված առկա չէ:

Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք նաև թե՛ իրավապաշտպաններին և թե՛ այլ մասնագետներին ևս տրամադրել քաղաքացու հիվանդության պատմագիրը, եթե իհարկե լինի քաղաքացու համաձայնությունը:

Ինչ վերաբերվում է, մեղադրանքին, որ տուժածին չի ցուցաբերվել համապատասխան բուժօգնության, ապա ասեմ կարճ՝ հուսով եմ, որ մարդկային ազնվությունը կհաղթի ստին:

Խնդրում եմ ու հորդորում եմ գնահատել գիշեր ու ցերեկ ծանրաբեռնվածությամբ աշխատող սպիտակ խալաթ հանգող յուրաքանչյուր անձի ու երբեք չփորձել ստվերել նրանց անձնուրած ու գնահատելի ծառայությունը:

Հ.Գ. Հրապարակում եմ միայն մասնագետի եզրակացությունը, որտեղ անձնական տվյալներ առկա չեն, տուժածի բժշկական պատմագիրը չեմ հրապարակում, քանի որ չունեմ քաղաքացու համաձայնությունը:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Արեն Բաբլումյան»:

Ամենից շատ դիտված

16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան