Ներքին 4 տարի առաջ - 14:31 21-05-2022

Արթուր Վանեցյանի օգնականը բերման է ենթարկվել

Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշմամբ է խուզարկությունը կատարվում, խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսանյութին, որում Արամը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը. «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է»:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Oragir.news-ին ասաց, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել է։ Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որից հետո` Երեւան քաղաքի քննչական բաժին, ենթադրվում է՝ նրան տարել են հարցաքննության։

«Ըստ էության՝ գործ ունենք ՔՊ-ական պատգամավորների կողմից տարածվող այն տեսանյութի հետ, որ Արամը օգնում է մուրացկաններին։ Երեւում է, որ դա կապ չունի Ազատության հրապարակի հետ, 2021 թվականի է դա։ Իրենք սա վերագրում են իբր Ազատության հրապարակ բերելու համար նյութապես շահագրգռել։ Քաղաքական հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների, նրանց շրջապատի նկատմամբ», - ասաց Բաբայանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը