Ցուցակներ են փնտրում․ հայտնի է Արամ Գրիգորյանի տունը խուզարկելու պատճառը
copy image url

Ցուցակներ են փնտրում․ հայտնի է Արամ Գրիգորյանի տունը խուզարկելու պատճառը

Ներքին 2 տարի առաջ - 13:49 21-05-2022
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացնում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշմամբ է խուզարկությունը կատարվում, խնդիրը վերաբերում է այն հայտնի տեսանյութին, որում Արամը մուրացկաններին փող է բաժանում ձմռանը. «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է»: