Ներքին 4 տարի առաջ - 23:53 20-05-2022

Ֆիդանյանը չհերքեց բողոքի ակցիաների ժամանակ Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման փաստը

«Շատ հաճախ տարբեր լրատվամիջոցներով տարածվում է մի այնպիսի տեսակետ, որ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, բայց եթե տալիս ենք իրավական գնահատականներ, առավել ընդունելի է «անհամաչափ ուժի կիրառման» եզրույթը։ Երբեմն Ոստիկանության գործողություններում մենք ականատես ենք լինում անհամաչափ ուժի կիրառման, բոլոր դեպքերով իրականացնում ենք ուսումնասիրություն, այս պահի դրությամբ ունենք 47 ծառայողական քննություն, որոնցից 34-ով նախապատրաստվել է նյութեր և հարուցվել քրեական գործեր»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը։

«Բնավ չփորձելով արդարացնել ոստիկանի անհամաչափ գործողությունները՝ շատ են դեպքերը, երբ այդ առերևույթ ուժը արդյունք է հենց քաղաքացիների կողմից սադրիչ գործողությունների։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վիրավորական արտահայտություններ են հղում Ոստիկանության հասցեին։ Ունենք դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկանության աշխատակիցներին, այնպես են անում, որ չնկատվեն, ինչն էլ անհետևանք չի մնում ոստիկանության կողմից»,-նշեց Ֆիդանյանը։

Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որ ոստիկանները չեն ցանկանում աշխատել, վախենում են, ազատման դիմում են գրում, Ֆիդանյանն ասաց․ «Բնականաբար կան ազատման դիմումներ, սակայն դրանք բնականոն ընթացքով իրականացվող գործընթացներ են, ակցիայի մասնակիցների կողմից տարբեր լուսանկարներ էին հրապարակվում, որ պատկերված աշխատակիցները դուրս են եկել աշխատանքից, պետք է ցավով նշեմ, որ նրանց կողմից ոչ գրագետ աշխատանք է կատարվել, քանի որ այդ անձինք արդեն երկու տարի առաջ Ոստիկանությունից ազատված ծառայողներն էին»,- ասաց Ֆիդանյանը

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը