Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 20:13 20-05-2022

Լկտի ու ցինիկ վարվելակերպով են ոստիկանները ծառայություն իրականացնում. Երեւանի նախկին փոխոստիկանապետ

«Իմ գնահատմամբ՝ Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության ծառայությունների մեջ ընդգրկում է հիմնականում Ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումներին՝ սևբերետավորներին և Երևան վարչության հատուկ նշանակության գումարտակի անձնակազմին՝ կարմիրբերետավորներին, ծառայություններն իրականացվում են խիստ անհամաչափ, մեծ ուժերի ընդգրկմամբ և հաճախակի օրինականության խախտումներով՝ քաղաքացիների ցուցադրական նվաստացմամբ, վիրավորանքներով, ծեծով մարմնական վնասվածքներով, լկտի ու ցինիկ, սադրող, հրահրող վարվելակերպով»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ)` գնահատական տալով ցույցերի ժամանակ ոստիկանների գործողություններին։

Հարցին, թե երբ ինքն էր փոխոստիկանապետ, իր ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ չէ՞ր կիրառում ցուցարարների նկատմամբ, Մելքոնյանը պատասխանեց.

«Երբեք ոչ մի համակարգ, նույնիսկ մարդասիրական հաստատություներն անգամ զերծ չեն սխալներից, սակայն նախկինում նման անհամապատասխան ու աչք ծակող անհամաչափ ուժ չի կիրառվել, և եթե ուժեր նախատեսվել են կարգի պահպանության հաշվարկի ժամանակ, ապա նրանք տեղակայվել են ռեզերվային վայրերում և կիրառվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ըստ հաստատված ծառայության պլանի։ Հիմա մեկ անչափահասին, կնոջը, ծերունուն անգամ կոպիտ ու բիրտ ուժով բերման են ենթարկում տասը և ավելի ոստիկաններով»։

Նշենք, որ այս օրերին բազմաթիվ ոստիկաններ մարմնական տարբեր վնասվածքներ են հասցրել ցուցարարներից մի քանիսին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել