Ներքին 4 տարի առաջ - 18:14 20-05-2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայ Խանումյանի հետ։

Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ մանրամասներ։ Անդրադարձ է կատարվել առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքին, ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման աշխատանքներին, ներկայացվել նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ։

Բարձր գնահատելով հայկական երկու սոցիալական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ Նարեկ Մկրտչյանն ու Արմինե Պետրոսյանը քննարկել են նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման և քննարկումների իրականացման շուրջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի