Սպորտ 4 տարի առաջ - 15:48 20-05-2022

Կտրուկ շրջադարձ. «Սև ամպեր» Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու ճանապարհին

ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը բարդանում է։

Ֆրանսիական և իսպանական ԶԼՄ-ներն ավելի վաղ գրում էին, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «արքայական» ակումբը կհայտարարի ֆրանսիացու ձեռքբերման մասին։ Սակայն այսօր ուշագրավ տեղեկություն է ներկայացրել անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշման չի հանգել և այսօր՝ մայիսի 20-ին, իր ընտանիքի հետ դարձյալ քննարկելու է իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը։ Ռոմանոն հայտնում է նաև, որ Կիլիանը մադրիդյան ակումբից ժամանակ է խնդրել։

Մեկ այլ ինսայդեր՝ Ջանլուկա դի Մարցիոն էլ հայտնում է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է և, ըստ ամենայնի, Մբապեն կմնա ՊՍԺ-ում։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացուն բավարարել է փարիզյան ակումբի նոր առաջարկը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկել Կիլիանին՝ ամսական 5 միլիոն եվրո։ Առաջարկվում է նաև համաձայնության բոնուս՝ 100 միլիոն եվրոյի չափով։ Ֆուտբոլային հանրությունը սպասում է Մբապեին, ով, ըստ նախնական տեղեկության, կիրակի կհայտնի որոշման մասին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ