Ներքին 4 տարի առաջ - 13:59 20-05-2022

Հայաստանի բռնաբարվող ժողովրդավարությունը. Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում երկու լուսանկար է հրապարակել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց ընթացող բողոքի ակցիայից ու գրել. «Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված «Մարիոթ» հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»։

Իսկ «ժողովրդավար» մի քանի քպ-ականներ, որոնք լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող նախագծերի հեղինակ են, որոնք հաշտ են Արցախի կորստի հետ, որոնք ոստիկաններին կոչ են անում բիրտ ուժ գործադրել, և մի ճամբարափոխ պատգամավոր, որի որդին ծեծու ջարդի անխոնջ մարտիկ է և վերջերս հետախուզման մեջ էր, հյուրանոցի հետևի մուտքից են ծիկրակում։

Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։

Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը։
Հ․Գ. Ոնց էդ տխրահռչակն այլասերեց ամեն բան»։

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի