Երևան +26°
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:17 20-05-2022

Մամուլի ազատությունը ես եմ. լրագրողներին թույլ չեն տալիս ներս մտնել «Մարիոթի» շենք

Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան ներկայացող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս, որ լրագրողներն իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը. «Այս պահին, երբ այս համաժողովի ընթացքում քննարկում են խոսքի ազատությանը վերաբերող հարցեր, լրագրողներին թուլ չեն տալիս ներս մտնել։ Այն լրագրողները, այն լրատվամիջոցները, որոնք իշխանության վերահսկողությունից դուրս են, չեն կարողանում աշխատել։ Այս պահին մեզ ներս չեն թողնում»։

MediaHub կայքի լրագրող Անի Գևորգյանն ասաց, որ փոխոստիկանապետը անձամբ խոստացավ , որ լրագրողներից հարցը ևս քննարկման կներկայացնի, բայց այս պահի դությամբ լրագրողներին չեն թողնում իրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը։

Oragir.news կայքի լրագորղ Կորյուն Սիմոնյանն ասաց, որ արդեն չորս տարի է՝ մենք տեսնում ենք այս ընտրողական վերաբերմունք լրատվամիջոցների նկատմամբ.

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բազմիցս պիտակավորել են լրատվամիջոցներին, անվանել են տարբեր ձևակերպումներով և այսօր էլ, իրենց գործողության մեջ ցույց են տալիս , որ լրատվական դաշտը ևս բաժանված է սևերի և սպիտակների»։

Մանրամասները՝ տեսանյութում