Արտաքին 4 տարի առաջ - 11:29 20-05-2022

15 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին

Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցի մոտ 1.7 հազար մարդ՝ 15 պետություններից։ Այդ մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի վարչապետի առաջին տեղակալ Արզիբեկ Կոժոշևը։

Նրա խոսքով, մինչ օրս միջոցառմանն իրենց մասնակցության մասին կազմակերպիչներին ծանուցել են Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տաս պետությունների ներկայացուցիչներ։

Բացի այդ, Կոժոշևը նշել է, որ համաժողովին ներկայացված կլինեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում ընդգրկված բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բարձրաստիճան հյուրերի ցանկում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Եվրասիական տնտեսական համաժողովը տեղի կունենա մայիսի 26-ին, Ղրղզստանի մայրաքաղաքում։ Միջոցառման մասնակիցները կքննարկեն գլոբալ փոփոխությունների դարաշրջանում եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները, ֆինանսական զարգացման և մակրոտնտեսական կայունության հարցերը, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում գործունեության աշխուժացումը, թվայնացումը, ինչպես նաև իրավիճակը միության անդամ արդյունաբերական երկրներում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում