Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգման նպատակով մայիսի 17-ից 19-ը N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները նախորոշված շրջաններում բացազատել են կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։