Ներքին 4 տարի առաջ - 21:42 19-05-2022

Վանաձորում պայմանագրային զինծառայողը հայհոյել է պարեկներին․ shamshyan.com

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ Արա Մ.-ն նույն գումարտակի ավագ պարեկ Ք. Ն.-ի հետ ծառայություն իրականացնելիս է եղել Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում, երբ նրանց մոտով երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վերջիններս իրավախախտի ինքնությունը պարզելու նպատակով կանգնեցրել են Mercedes-ը, որից իջել են 4 երիտասարդներ, որոնցից մեկը, մոտենալով, կրկին հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին, ապա ձեռքով հարվածել Արա Մ.-ի դեմքին:

Պարեկները մի քանի անգամ զգուշացրել են այդ քաղաքացուն, որպեսզի չշարունակի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել օրինական պահանջներին, այլ շարունակել է նույն գործողությունները:

Պարեկները ստիպված են եղել նրան բերման ենթարկել, սակայն մյուս 3 անձինք սկսել են խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին: Այլ ելք չունենալով, կիրառվել է հատուկ միջոց՝ ցողացրիչ և այդ երիտասարդի ձեռքին հագցրել են ձեռնաշղթա և նստեցրել ծառայողական Toyota Camry-ն, այնուհետև օգնության հասած մյուս պարեկները բոլորին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին:

Պարզվել է, որ պարեկների օրինական պահանջին չենթարկվող, նրանց նկատմամբ բռնի գործողություն գործադրողը Ստեփանավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Պ.-ն է: Իսկ նրա հետ եղած 3 անձինք նույնպես Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Սամվել Կ.-ն է, 24-ամյա Արամ Մ.-ն է և 28-ամյա Ալբերտ Թ.-ն է: Վերջիններս այնուհետև բաց են թողնվել:

Ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Լոռու մարզի դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու: Կայքի տեղեկություններով՝ Գևորգ Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին