Սպորտ 4 տարի առաջ - 16:55 19-05-2022

Մխիթարյանը՝ գրանդ ակումբների տրանսֆերային թիրախ

Հունիսի 30-ին ավարտվում է «Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։

Կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն հասել համաձայնագրի երկարացման շուրջ։ Այս առիթից այլ ակումբներ փորձում են օգտվել։

Իտալացի լրագրող Ալֆրեդո Պեդուլան հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գրանդ ակումբներ՝ իտալական «Ինտերը» և «Նապոլին», ինչպես նաև անգլիական «Տոտենհեմը»։ Հենրիխին իր կազմում է ցանկանում տեսնել նաև Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլան»։

Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանին անձամբ իր թիմում է ցանկանում տեսնել «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ով, ըստ Պեդուլայի, «Ռոմայի» կիսապաշտպանի տաղանդի երկրպագուն է։

Իտալական ԶԼՄ-ներում առկա տեղեկության համաձայն՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչից հետո հռոմեական ակումբը Մխիթարյանին նոր պայմանագիր է առաջարկելու՝ 2 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ