Ներքին 4 տարի առաջ - 12:21 19-05-2022

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Բայդենին կոչ է անում ՀՀ-ում առաջադրել նոր դեսպան

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ պետդեպին կոչ անելով վերանայել Հայաստանում ԱՄՆ դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով նրա ձախողումները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում իր ավելի քան եռամյա դիվանագիտական ծառայությունից հետո դեսպան Լին Թրեյսին կրկին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից ստացել է F (failure/ձախողում) գնահատականը։ Առաջին անգամ՝ 2020թ․ դեկտեմբերին, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ պետդեպարտամենտին՝ խնդրելով վերանայել դեսպանի դիվանագիտական գնահատականը՝ հաշվի առնելով 15 ոլորտներում նրա ձախողումները։

Անցնող գրեթե մեկուկես տարիների ընթացքում նույնպես դեսպան Թրեյսին, ի թիվս այլնի, ձախողել է հայ ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը։

Այս առիթով Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նշել է․ «Ինչպես նախկինում ասել եմ՝ Հայ դատի հանձնախումբը ցանկանում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան լինի հաջողակ: Ցավոք, դեսպան Թրեյսին իր լռությանն ավելացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 90,000 տեղահանված արցախահայերի և Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական շարունակական ոտնձգությունների նկատմամբ անխոհեմ արհամարհանքը։ Հայաստանում դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման երեք տարին լրանալուց հետո դեսպան Թրեյսին շարունակում է ձախողել հարց առ հարց՝ շատ հեռու լինելով Հայաստանում ամերիկյան հանձնառու դեսպանից հիմնական մասնագիտական որակներից»։

Որպես կանոն՝ ԱՄՆ դիվանագիտական ծառայության աշխատակիցները երեք տարին մեկ ռոտացիայի են ենթարկվում և ստանում նոր դիվանագիտական հանձնարարություն: Քանի որ Հայաստանում գործող դեսպանի երեք տարին արդեն լրացել է, Հայ դատի հանձնախումբը նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է անում ամուր հիմքերի վրա վերականգնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ առաջադրելով նոր դեսպան: Հանձնախումբը սերտորեն կաշխատի ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ՝ երաշխավորելու համար, որ հաջորդ դեսպանն անհապաղ հաստատվի և իրապես արտացոլի ամերիկյան արժեքները»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան