Ուղիղ եթեր
Մոլդովայի նախագահն ասել է, որ ռուս զինվորականները պետք է հեռանան Մերձդնեստրից
copy image url

Մոլդովայի նախագահն ասել է, որ ռուս զինվորականները պետք է հեռանան Մերձդնեստրից

Արտաքին 2 տարի առաջ - 22:52 18-05-2022
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ ռուս զինվորականները պետք է դուրս բերվեն Մերձդնեստրի տարածքից, քանի որ նրանք խախտում են հանրապետության չեզոքությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով, այսօր պատերազմին Մոլդովայի ներգրավման անմիջական վտանգ չկա։

«Մենք չեզոք երկիր ենք, բայց դրա համար կոչ ենք անում դուրս բերել ռուս զինվորականներին Մերձդնեստրի տարածքից, քանի որ նրանց ներկայությունը խախտում է մեր չեզոքությունը»,- ասել է Սանդուն։

Նա նշել է, որ Քիշնևը փնտրում է Մերձդնեստրի հակամարտության խաղաղ քաղաքական լուծում, որը հաշվի կառնի Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Երկրի կառավարությունը փորձում է կայունություն ապահովել և հակամարտության դիվանագիտական ​​լուծում գտնել։

Ձեզ գուցե հետաքրքրի