Քաղաքացիական հագուստով 6 անձինք ոստիկանության բաժնում փորձել են սկանդալ հրահրել

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 13:57 18-05-2022
Ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով 6 անձինք փորձել են վիճաբանություն հրահրել և քաշքշել բերման ենթարկված քաղաքացի Վազգեն Սաղաթելյանին։ Այս մասին հայտնում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ իրավապահներին ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում։

Ըստ Հայրապետյանի՝ ոստիկանության բաժնում Վազգեն Սաղաթելյանին է մոտեցել քաղաքացիական հագուստով, առանց տարբերանշանի մի անձ և փորձել Սաղաթելյանի հետ վիճաբանության մեջ մտնել, ապա, տեսնելով, որ չի ստացվում, ևս 5-ն են միացել։ Բաժնի պետը, ըստ Հայրապետյանի, խոստացել է պարզել քաղաքացիական անձանց ինքնությունը, սակայն մինչ այժմ որևէ լուր չկա։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը այսօր կրկին խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացրել, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, նրանց մի մասը տեղափոխվել են ոստիկանության մարզային բաժիններ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին