Մամուլ 4 տարի առաջ - 08:43 18-05-2022

Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել:
Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան