Սպորտ 4 տարի առաջ - 02:00 18-05-2022

Իսկական դրամա Նոթինգեմում. ճակատամարտ Պրեմիեր լիգայի ուղեգրի համար

Ֆուտբոլի Անգլիայի Չեմպիոնշիփի (1-ին դիվիզիոն) փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալել էր «Շեֆիլդ Յունայթեդին»։

«Շեֆիլդն» առաջին խաղում հաղթել էր 2։1 հաշվով։ Պատասխան մրցավեճում նույն հաշվով առավելության հասավ «Նոթինգեմը», և հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Համառ պայքարում գոլ չգրանցվեց։

Հերթը հասավ 11-մետրանոց հարվածաշարին. ավելի դիպուկ գտնվեցին «Նոթինգեմ Ֆորեսթի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3։2 հաշվով։

Հաղթական գոլից անմիջապես հետո «Նոթինգեմի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ և ֆուտբոլիստների հետ տոնել հաղթանակը։ Տեսանյութը՝ այստեղ։

Այսպիսով, «Նոթինգեմ Ֆորեսթը» դուրս եկավ փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ Պրեմիեր լիգայի ուղեգիրը վիճարկելու է «Հադերսֆիլդի» հետ։ Նշենք, որ ԱՊԼ-ի ուղիղ ուղեգիր էին ձեռք բերել «Ֆուլհեմը» և «Բորնմութը»։

Հարկ է նշել, որ «Նոթինգեմ Ֆորեսթը» վերջին անգամ Պրեմիեր լիգայում հանդես է եկել 1998/99թ. մրցաշրջանում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է