copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:16 17-05-2022

Բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, այս պահին փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բերման ենթարկվածներ։

Սարյան փողոցից բերման ենթարկվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Բերման ենթարկվողները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»: